Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ինչ է շահում քաղաքացին

Ինչ է շահում քաղաքացին
05.03.2019 | 17:05

Նախկին իշխանության անդամ Արփինե Հովհաննիսյանը երեկ բավական ուշագրավ փաստաթուղթ ներկայացրեց հանրությանը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը, որոնցով ներկայացվում է պետական ծառայողների օպիտիմալացման ընթացիկ վիճակը։ Ըստ այդմ, օպտիմալացվելու են 10 հազար պետծառայող, բայց դա, ըստ այս պաշտոնյաների, պետության շահի համար է արվում։


Անկախ հանգամանքից, թե դա ինչ արդյունք կապահովի պետական ապարատին, ինչքանով կբեռնաթափվի ուռճացված համակարգը, հարց՝ ի՞նչ պետական շահից են խոսում այս պաշտոնյաները։ Նախ այդքան մարդ գործազուրկ է դառնում ու հաստատ դա պետության շահի մասին չի խոսում։ Հետո փորձառու տնտեսագետների պնդմամբ, այս օպտիմալացումների տնտեսական, ֆինանսական արդյունքը շատ չնչին է, բյուջեն դրանից բան չի շահելու։ Հաջորդ կարևոր հանգամանքը 10 հազար մարդիկ ինչ֊որ գործառույթ են կատարում, նրանց հետ օպտիմալացվելու՞ են նաև այդ գործառույթները։
Դեռ այս ամենի բարոյական կողմին չենք անդրադառնա, քանի որ շատ տհաճ է տեսնելը, թե ինչպես է ժողովրդի անունից խոսող իշխանությունը «անպետք» համարում այդքան մարդկանց, բայց կա՞ հաշվարկ, թե նրանց գործից ազատելով, այդ 10 հազարի թիկունքում կանգնած ու նրանց վաստակով ապրող քանի մարդ կհայտնվի սոցիալապես անապահով վիճակում։


Թե՞ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ նրանք այնքան գումար են հետ «գցել», որ օպտիմալացվելուց անմիջապես հետո բիզնես են դնելու։
Անշուշտ, պետք է երկիրն արդյունավետ կառավարել, բայց նախ պետք է ամեն հարց դիտարկել հօգուտ քաղաքացու, ոչ թե ընդդեմ նրա։ Գլխավոր հարցն այն է, ինչ է շահելու այդ օպտիմալացումից ՀՀ շարքային քաղաքացին, որը գուցե չի էլ աշխատում պետական օղակում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ